‘Դեսպան. Իրանը դեմ է տարածաշրջանում խաղաղապահների տեղակայմանը’

697

Իրանը դեմ է տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին` մեկնաբանելով ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ հարցը:

Նրա խոսքով, շփման գծում խաղաղապահների տեղակայումը կախված է Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշումից: «Սակայն, Իրանը դեմ է տարածաշրջանում արտաքին ուժերի տեղակայմանը, քանի որ դա կարող է հարցականի տակ դնել կայունությունը տարածաշրջանում: Մենք դա տեսել ենք արդեն Իրաքում և Աֆղանստանում, և չպետք է թույլ տանք այլ երկրների միջամտությունը տարածաշրջանի իրավիճակին»,- նշել է դեսպանը: Ըստ որում, դիվանագետը քիչ հավանական է համարել ԼՂՀ-ում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության առնչությամբ դեսպանը հայտարարել է, որ ԻԻՀ-ն հանդես է գալիս ցանկացած բռնության դեմ: «Եթե հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններ կան, ինչու՞ դիմել զենքի օգնությանը»,- ասել է դեսպանը: Նա նաև հերքել է տեղեկատվությունը, թե Նախիջևանում թուրքական ստորաբաժանումներ կան: Նրա խոսքով, Հայաստան-Նախիջևան-Իրան հատվածում որևէ բախում տեղի չի ունենա:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Երբ ԱԱԾ-ն քնում է, դիվերսանտը խորոված է անում ‘