‘Դեսպան. Իրանը կարող է միջնորդ լինել տարածաշրջանի հակամարտություններում’

792

Իրանը լավ հարաբերությունների մեջ է թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ, ինչն, ըստ էության, մեր երկրի առավելությունն է, երեքշաբթի Trend-ին տրված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը: Դեսպանի խոսքերով՝ հենց այդ առավելության շնորհիվ անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է հանդես գալ միջնորդի դերում՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման և հակամարտությունների դադարեցման հարցերում: Իրանը պատրաստ է միջնորդի դերն ստանձնել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ասել է Պակայինը: Ըստ նրա՝ թեև Մինսկի խմբի համանախագահները տարիներ շարունակ ջանքեր են գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն «մենք կարծում ենք, որ նրանք այդ հարցում հաջողության չեն հասել: Մինսկի խմբի անդամ պետությունները չեն ուզում, որ հակամարտությունը  կարգավորվի, և նրանք շահագրգռված են, որ այն շարունակվի»,- հայտարարել է դեսպանը: Նրա կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի գերակա խնդիրը չէ: Մինչդեռ Իրանը չի համարում, որ հակամարտության երկարաձգումն օգտակար է տարածաշրջանի անվտանգության տեսակետից, ուստի և ցանկանում է հանդես գալ որպես միջնորդ, ասել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘British Airways-ը լքում է Վրաստանը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Լյուքսեմբուրգ խաղը չի ցուցադրելու և անգամ չի էլ նկարահանվելու’