‘Դեսպան. Հայաստանի և Բրազիլիայի միջև առևտրի շրջանառության ծավալները կարելի է ավելացնել 10 անգամ’

650

Հայաստանի և Բրազիլիայի միջև առևտրի շրջանառության ծավալները կարելի է ավելացնել 10 անգամ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոտեյրոն:

Նրա խոսքով, երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը կազմում է 40 մլն դոլար: Սակայն, դեսպանը նշել է, որ այդ ցուցանիշը կարել է ավելացնել 10 անգամ, եթե տեղի ունենա մասնագետների փոխանակություն, փոխադարձ այցելությունների ավելացում և այլն: «Դա աշխատատար գործ է, բայց ես հավատում եմ, որ այն հնարավոր է»,-ասել է Էդսոն Մարինյո Դուարտե Մոտեյրոն:

Դեսպանը տեղեկացրել է, որ այդ թեման բարձրացրել է նաև հայ փորձագետների հետ հանդիպմանը: Նրա կարչծիքով, հայկական ապրանքները կարող են հետաքրքրություն առաջացնել բրազիլական շուկայում, որպես նորույթ:

Հայաստանի և Բրազիլիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2013 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է. արտահանումը` 544.5 հազար դոլար, իսկ ներմուծումը`5326.6 հազար դոլար: Արտահանվող հիմնական ապրանքներն են` քլորոպրենային կաուչուկը, զանազան քիմիական ապրանքներ, մետաղական խողովակներ: Ներմուծվող հիմնական ապրանքներն են` մսամթերքը, սուրճը, ծխախոտը, հրուշակեղենը:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Քաղաքավարին, խորամանկը, ռոմանտիկն ու «մեր խեղճ Յորիկը»’
Հաջորդ հոդվածը‘B խումբ. Ազգային հավաքականների վերլուծություն ‘