‘
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց Հայաստանի իշխանություններին հարցնելու, թե ինչ պետք է անել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազվագյուտ բան է, բայց ես նախապես չեմ տեղեկացրել այդ մասին, քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում», — նշել է Ազնավուրը:
«Կան դժվարություններ ոչ միայն թուրքերի հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլև նրանց հետ, ովքեր չեն ուզում, որ ես բարեկամական հարաբերություններ ունենամ Թուրքիայի հետ: Հետևաբար՝ պետք է զգույշ լինեմ», — ասել է նա:
Դեսպան Ազնավուրը հայտարարել է նաեւ, որ ոչ մի կապ չունի և չի ուզում ունենալ քաղաքականության հետ:
«Իմ հանդիսատեսը պատկանում է ամենատարբեր կրոնների, ամենատարբեր գույների և լեզուների: Ես չեմ դավաճանում նրանցից ոչ մեկին և անկեղծ եմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր սիրում են իմ երգերը», — շեշտել է Ազնավուրը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
‘