‘Դեսպան. Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ’

541

Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան`պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր են արդյոք անցանկալի տեղաշարժեր երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունում`կապված Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միությանը Հայաստանի առաջիկա անդամակցման հետ: «Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական լավ հարաբերություններ են, մեծ ապրանքաշրջանառություն: Անցած տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $223 մլն, և մենք շահագրգռված ենք երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ»,- ընդգծել է դեսպանը:

Կուխտան կասկած է հայտնել, որ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և ՄՄ-ին Հայաստանի առաջիկա անդամակցումը խիստ ազդեցություն կունենան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Ինչպես հիշեցրել է դեսպանը, Ուկրաինայի և Հայաստանի միջև գոյություն ունի ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր: «Կարծում եմ`այն կշարունակի գործել»,- ասել է նա`հավելելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների նվազում չի կանխատեսում:

 

Նախորդ հոդվածը‘Կոլումբիայում ֆուտբոլիստներին դիմավորեցին որպես ազգային հերոսների. Տեսանյութեր’
Հաջորդ հոդվածը‘ ՍԴ նախագահ. Կուտակային կենսաթոշակների մասին կայացված որոշումը բազմաշերտ է եւ խորը’