‘Դեսպան. Չեխիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկայացված կլինի 3-րդ անձի մակարդակով’

1225

Չեխիան Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկայացված կլինի պետության երրորդ անձի մակարդակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Միկիսկան:

«Չեխիայի սահմանադրության համաձայն, երկրի երրորդ անձը խորհրդարանի փոխխոսնակն է: Հենց փոխխոսնակներից մեկը կժամանի Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին», — պարզաբանել է դեսպանը:

Նա նշել է, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ Չեխիան այդ միջոցառումներին ներկայացված կլինի երկրորդ անձի, այսինքն, խորհրդարանի խոսնակի մակարդակով, սակայն նա հիվանդացել է, և այժմ հիվանդանոցում է: «Շատ ափսոս, որ այդպես պատահեց, քանի որ Միլան Շտեխն իրոք շահագրգռված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցկությամբ»,- ասել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Լոբի ուտողների ՀԿ ե՞ք ստեղծում, թե՞ գարեջուր սիրողների ասոցիացիա’
Հաջորդ հոդվածը‘Ավիավթարը տեղի է ունեցել Ալպերի ամենաբարձր գագաթներից մեկի վրա (Տեսանյութ)’