Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ պատահաբար գնդակահարել է օպերատորին

748

Օպերատոր Գալինա Հաթչինսը մահացել է  Սանտա-Ֆե քաղաքի մոտ «Ռաստ» վեսթեռնի նկարահանումների ժամանակ․ նրա վրա պատահաբար կրակել է ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար, հոլիվուդյան հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը։ Դերասանի կրակոցից վիրավորվել է նաև ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզան, որը ծայրահեղ ծանր վիճակում է։

Ֆիլմի նկարահանումներն իրականացնող ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել մի տեսարանի նկարահանման ժամանակ, որում Բոլդուինը կրակում է դատարկ փամփուշներով։ Զենքը նկարահանման հրապարակում օգտագործվել է որպես ռեկվիզիտ։

42-ամյա Հաթչինսը հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ 48-ամյա Սոուզային հիվանդանոց են հասցրել շտապօգնության մեքենայով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միանան, որ ի՞նչ չանեն․ Առավոտ
Հաջորդ հոդվածըԹրամփի նախկին խորհրդականը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ կոնգրեսի նկատմամբ անհարգալի վերաբերմունք դրսևորելու համար