‘Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ուսումնասիրել ատամնաբույժների բարձրացրած խնդիրները’

919

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց   մտահոգությունները և դժգոհությունները` կապված   «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ։

Քննարկման առարկա են դարձել մասնավորապես մանկական ստոմատոլոգիայի, ինչպես նաև  ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։    

Նախարար Դումանյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգի և բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում շահագրգիռ կազմակերպությունների և այլ գերատեսչությունների հետ ուսումնասիրել բարձրացված հարցերը և տնտեսական վերլուծությունների արդյունքում կատարված հաշվարկներով ներկայացնել համապատասխան առաջարկներ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացվեն լիազոր այլ մարմիններին, ինչպես նաև ՀՀ կառավարություն։

Հիշեցնենք, որ օրերս այս ոլորտում խնդիրների լուծման նպահանջով ատամնաբույժները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահականի մոտ:

Նախորդ հոդվածը‘Մյասնիկ Մալխասյան. Մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչև հասնենք մեր ուզած հանգրվանին, մինչև կառուցվի մեր երազած Հայաստանը ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Սա ինձ համար թակարդ էր’