‘Դերենիկ Դումանյան. Տոների ընթացքում առանձնապես սուր դեպքեր չեն արձանագրվել’

647

Պետք է ուրախությամբ ասեմ, որ առանձնապես սուր դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ անդրադառնալով տոների ընթացքում թունավորումների դեպքերին:

«Սննդային թունավորումները, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ավելի պակաս են: Միգուցե նաև այստեղ դեր կատարեցին կանխարգելիչ աշխատանքները Նոր տարուց առաջ: Մենք մեր բնակչներին բացատրեցինք, որ ժամկետանց սնունդ չօգտագործեն, ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Պետք է ասեմ, որ մենք, բացի տրանսպորտային պատահարներից, որոնց մասին հաճախակի իմանում եք, առանձնապես դեպքեր չենք ունեցել»,- ասաց նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե նախարարության համար որոնք են լինելու այս տարվա առաջնահերթությունները, Դումանյանը պատասխանեց՝ բժշկական որակի բարձրացումը, դեղերի ոլորտը, մարզերի համաչափ զարգացման ծրագիրը, ֆինանսների արդյունավետ կառավարումը:

Նախորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլե. Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով’
Հաջորդ հոդվածը’15-ամյա պակիստանցի իրավապաշտպան աղջիկը Սիմոնա դը Բովուարի մրցանակ է ստացել’