‘Դերկ Յան Էպպինկ. Բեյլի տրանսֆերը ֆինանսավորել է սնանկ ճանաչված իսպանական բանկը’

913

Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Դերկ Յան Էպպինկը հայտարարել է, որ «Ռեալ Մադրիդը» սեփական միջոցներով չի ձեռք բերել Գարեթ Բեյլին, այլ իսպանական «Բանկիա» բանկի օգնությամբ:

«Բանկիան» ֆինանսավորել է Բեյլի 101 մլն € արժողությամբ տրանսֆերը, ընդ որում՝ «Բանկիան»,  ինչպես նաև «Ռեալ Մադրիդը», ոչ պաշտոնապես սնանկ են: Ստացվում է, որ եվրոպացի հարկատուներն են ֆինանսավորել այս գործարքը: Օրինակ «Deutsche Bank-ը» երբեք նման բան «Բավարիայի» համար չի անի» նշել է Էպպինկը:

Հիշեցնենք, որ 2009-ին Մադրիդի «Ռեալը» վարկ էր վերցրել «Caja Madrid» և «Banco Santander» բանկերից, որպեսզի կարողանար ձեռք բերել Ռոնալդուին և Կակային, բայց մինչ օրս այն չի մարել:

Նախորդ հոդվածը‘G20 գագաթնաժողով. Գլխավոր թեման կլինի ոչ թե տնտեսությունը, այլ Սիրիան’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել’