‘Դերոն արձակուրդ կմեկնի պետբյուջեի հաշվին’

1080

iLur.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե երբ են մեկնելու արձակուրդի և որտեղ են անցկացնելու իրենց ամառային հանգիստը գերատեսչության նախարարն ու փոխնախարարները:

ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը, ի պատասխան մեր հարցման չգիտես ինչու՝ որոշել է տեղեկացնել նախարար Դերենիկ Դումանյանի պաշտոնական այցի մասին՝ նշելով, որ նախարարը հուլիսի 3-7-ը այցելելու է Լոս Անջելես՝ հայ բժիշկների միջազգային 11-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Իսկ թե որտեղ է անցակցնելու իր ամառային հանգիստը և երբ՝ քարտուղարը սահմանափակվել է միայն նշելով, որ  լոսանջելեսյան այցից հետո՝ հուլիսի 9-ից, նախարարը կգտնվի տասնօրյա արձակուրդում: Մնում է միայն կռահել, թե Դերենիկ Դումանյանը որտեղ է հանգստանալու:

Քանի որ նրա այցին անմիջապես հետևելու է արձակուրդը, իսկ ԱՆ մամլո ծառայության նամակում որեւէ խոսք չկա այն մասին, որ նախարար Դումանյանը ԱՄՆ-ից վերադառնալու է Հայաստան, ապա կարելի է ենթադրել, որ Դումանյանը այցից հետո մնալու է ԱՄՆ-ում, որտեղ էլ կանցկացնի իր արձակուրդը, իսկ պետական բյուջեի հաշվին էլ՝ կխնայի ԱՄՆ հասնելու և ետդարձի գումարը:

Ավելացնենք, որ պատասխանից նաև տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալներ Վահան Պողոսյանը և Տիգրան Սահակյանը հերթական արձակուրդը կանցկացնեն օգոստոս-սեպտեմբերին: Նրանց արձակուրդի վայրի վերաբերյալ՝ մեզ ուղարկված նամակում հստակ պատասխան կա, տեղակալները կհանգստանան Հայաստանում, իսկ Սերգեյ Խաչատրյանը հերթական արձակուրդից կօգտվի տարեվերջին։

Այս կապակցությամբ պետք է կրկին հիշենք մեր՝ օրերս հրապարակած նյութն այն մասին, թե ինչպես է ԱՆ-ն կեղծ տվյալներ հրապարակում դեղերի գների աճի իբր թե բացակայության վերաբերյալ: Փաստորեն՝ այս նախարարությունում չկա գոնե մեկ մարդ, որն ի վիճակի կլինի տրամադրել իրական տեղեկատվություն այս հիմնարկի և նրա աշխատակիցների աշխատանքի մասին: Այս առիթով ստիպված ենք հիշեցնել նախարար Դերենիկ Դումանյանին, որ իր ղեկավար Սերժ Սարգսյանը անցյալ տարվա սեպտեմբերին՝ առողջապահության ոլորտի հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ, հայտարարել էր օր առաջ կառավարության ողջ կազմին հավաքած և ամոթանք տվող Սարգսյանն ասել էր հետևյալը. «Ո՞նց կարելի է դեղերի շուկան էդպես թողնել: Դերո, արդեն դու էլ ահագին աշխատում ես, դա առաջինը քո խնդիրն ա, առաջինը: Քո տեսչությունների միջոցով դու կարող էիր վաղուց արդեն այդտեղ, ինչպե, թե մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչության կարծիքով՝ բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներն ամենաշատը արձանագրվում են հենց առողջապահության ոլորտում: Սարգսյանը նաև նշել էր, որ ոլորտում առկա է կաշառակերության բարձր մակարդակ: Իսկ դրանից մի քանի ս պայմանավորվել էինք, բեկում մտցնել: Չի երևում»:

Քանի որ ԱՆ-ում, բացի բացասականից՝ ոչ մի այլ տեղաշարժ արձանագրել հնարավոր չէ, խորհուրդ ենք տալիս Դերոյին (ըստ Սերժ Սարգսյանի) պետբյուջեի հաշվին ԱՄՆ մեկնելու և ընդհանրապես արձակուրդ մեկնելու փոխարեն մնալ Հայաստանում և փորձել բեկում մտցնել առողջապահության ոլորտում:

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանի տարածքում’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. Նեյմարին ձեռք բերելուց հետո արժե մտածել Մեսիի վաճառքի մասին’