Դեւիսի գավաթ․ Ջոկովիչի հաղթանակի շնորհիվ Սերբիան դուրս եկավ եզրափակիչ փուլ

194

Թենիսի Սերբիայի հավաքականը Դեւիսի գավաթի խաղարկության խմբային փուլում մրցեց Իսպանիայի հավաքականի հետ եւ մենախաղի երկու հանդիպումների արդյունքում՝ առավելության հասավ 2:0 հաշվով։

Առաջին մրցախաղում Լասլո Դիերեն 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց Ալբերտ Ռամոս-Վինյոլասին։

Երկրորդ մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6:3, 6:4 հաշվով հաղթեց Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային։

C խմբից «Ութի եզրափակիչ» դուրս եկան Սերբիան ու Չեխիան։ Իսպանիան ու Հարավային Կորեան չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը։

Եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի 21-26-ը Իսպանիայի Մալագա քաղաքում։

Նախորդ հոդվածըSpeed Chess Championship. Մագնուս Կարլսենը մեծ առավելությամբ հաղթեց Յան Նեպոմնյաշչուն
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Լիկբեզ նիկոլականների համար