‘Դեփն իր շներին կտեղափոխի Ավստրալիայից, որպեսզի նրանց չսպանեն’

1078

Ավստրալիայի գյուղնախարար Բարնաբի Ջոյսը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկացի դերասան Ջոնի Դեփը պատրաստվում է երկրից դուրս հանել իր երկու յորքշիրյան տերիերներին, որոնք Ավստրալիա մուտք գործելիս սանիտարական զննում չեն անցել:

Ավստրալական իշխանությունները Դեփին մինչև շաբաթ օրը ժամանակ էին տվել, որ շները երկրից դուրս տարվեին՝ հակառակ դեպքում սպառնալով սատկացնել նրանց:

«Իմ գլխավորած նախարարությանը տեղյակ են պահել, որ կազմակերպվում է շների վերադարձը Միացյալ Նահանգներ: Կարող եմ միայն ասել, որ դա շատ խելացի որոշում է»,- ասել է Ջոյսը:

«Եթե մենք թույլ տանք կինոաստղին, թեկուզ մոլորակի ամենասեքսուալ կինոաստղին, մեզ մոտ գալ կենդանիների հետ, ապա ինչու մյուս բոլորին էլ թույլ չտանք խախտել օրենքը»,- նախօրեին հայտարարել էր Բարնաբի Ջոյսը: Սակայն սոցցանցերի օգտատերերի մեծ մասը չի համաձայնել նախարարի հետ: « Դուք, անկասկած, իմ իմացած ամենավատ գյուղնախարարն եք, Բարնաբի»,- գրել էր նրանցից մեկը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանական բուհում արգելել են Աստվածաշունչը՝ «անբավարար բազմամշակութային լինելու» պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Պան Գի Մունը Կիպրոսի առաջնորդներին կոչ է անում առաջընթաց գրանցել բանակցություններում’