‘Դեֆոն 10 տարի անց ստացել է Լիգայի Գավաթի ոսկե մեդալը’

1500

«Բորնմութ»-ի հարձակվող Ջերմեյն Դեֆոն 10 տարի անց ստացել է Անգլիայի Լիգայի Գավաթի ոսկե մեդալը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 2007/2008 մրցաշրջանի մի մասը 36-ամյա ֆուտբոլիստն անցկացրել էր «Տոտենհեմ»-ում և մրցաշարի 5 հանդիպման էր մասնակցել: Այնուհետև ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել էր «Պորտսմութ»: Մրցաշրջանի վերջում լոնդոնյան ակումբը հաղթել էր Լիգայի Գավաթը, սակայն ոսկե մեդալն այդ ժամանակ բաժին չէր հասել Դեֆոյին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը մասնակցել է 8 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘ESPN. «Բարսելոնա»-ն ֆանտաստիկ առաջարկ է պատրաստում ՊՍԺ-ի առաջատարի տրանսֆերի համար’
Հաջորդ հոդվածը‘Mundo Deportivo. Վալվերդեին փոխարինելու հիմնական թեկնածուն Չավին է’