‘
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի խաղից հետո պատմել է թիմակից Դավիդ Սիլվայի հետ լեզվակռվի մասին:
Մենք զրուցեցինք, իսկ մեկ րոպե անց ամեն ինչ մոռացանք: Երբեմն այդպես կնոջս հետ եմ շփվում։ Կարծում եմ՝ դուք էլ։ Երբեմն այդպես պետք է։ Միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում, բայց դրանք մանրուքներ են։ Ես ուզում էի ինչ-որ բան ասել պահեստային մրցավարին, բայց չթողեցին։ Իմաստ չունի ուռճացնել,- Դե Բրյույնեին է մեջբերում The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»:
‘