‘
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատմել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի հետ պայմանավորվածության մասին: Իտալացի մասնագետը ներկա պահին գլխավորում է «Չելսին»:
Դե Լաուրենտիսի խոսքերով՝ ինքը ստորագրել է համաձայնագիր, որը արգելում է մասնագետին «Նապոլիից» ֆուտբոլիստ գնել, բացի Ժորժինյոյից, որն արդեն միացել է «Չելսիին»:
«Ես թույլ տվեցի Սարրին գնալ «Չելսի» միայն այն բանից հետո, երբ նա համաձայնագիր ստորագրեց: Այն արգելում է նրան գնել և տրանսֆերի մասին բանակցություններ սկսել «Նապոլիի» ֆուտբոլիստների վերաբերյալ, բացի Ժորժինյոից, որին մենք ինքներս որոշեցինք վաճառել»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Դե Լաուրենտիսը նաև պատմել է, որ Սարրին երկար ժամանակ թույլտվություն չէր ստանում գլխավորելու «Չելսին», քանի որ ինքն ու լոնդոնյան ակումբը ցանկանում էին «Նապոլիի» ևս մի քանի խաղացողի գնել:
‘