‘
«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը համաձայն է «Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անյելիի քննադատության հետ՝ ուղղված ՈւԵՖԱ-ի մրցավարական կորպուսի տնօրեն Պյերլուիջի Կոլինային:
«Ես աջակցում եմ տեսակրկնությունների համակարգը և չեմ հասկանում, թե այն ինչու չի կիրառվում եվրագավաթներում:
Համաձայն եմ Կոլինայի մասին Անյելիի խոսքերի հետ: Ես ազատ մարդ եմ և սիրում եմ բաց խոսել:
Կոլինան վնասել է ակումբներին նաև նախորդ տարիներին՝ մեզ դուրս թողնելով եվրագավաթներից», — Դե Լաուրենտիսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
‘