‘Դե Խեան ընդունել է «Յունայթեդ»-ի առաջարկը’

1083

‘

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է բարձրացնել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի աշխատավարձը` հասցնելով այն շաբաթական 200 հազար ֆունտի: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:

Անգլիական ակումբի ղեկավարությունն անհանգստացած է Մադրիդի «Ռեալ»-ի` 24-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված լինելու փաստը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «արքայական ակումբ»-ը պատրաստ է շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ վճարել Դե Խեային:

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իսպանացին 41 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաներ»-ի կազմում և 42 գոլ բաց թողել:

‘

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Քաթարի Մունդիալի օգտին քվեարկելու համար 1.5-ական մլն դոլար կաշառք ստացողների անունները’
Հաջորդ հոդվածը‘Աժ արտահերթ նիստ (Ուղիղ)’