Դե Խեան կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

209

Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է, շարունակում է նոր թիմ փնտրել։

Ըստ Goal-ի՝ դարպասապահը կարող է կարիերան շարունակել Եվրոպայից դուրս։ 32-ամյա ֆուտբոլիստը կարիերան ԱՄԷ-ում, Մեքսիկայում և Կատարում շարունակելու տարբերակներ ունի։

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2011-ից 2023 թվականներին։ 2022/2023 մրցաշրջանի ավարտին իսպանացու պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ ավարտվեց։

Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 38 հանդիպում, որոնցում բաց է թողել 43 գնդակ։

Նախորդ հոդվածըՆեյմարը՝ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու
Հաջորդ հոդվածըՈրոշել են թույլ տալ