‘Դե Խեան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը’

1277

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում: Այս մասին հաղորդում է TransferMarketWeb-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր համաձայնագրով իսպանացին «կարմիր սատանաներ»-ի կազմում կմնա մինչև 2023 թվականը, իսկ շաբաթական աշխատավարձը կկազմի 400 հազար եվրո (տարեկան՝ 21 մլն եվրո):

Այսպիսով, գործարքի կայացման դեպքում Դե Խեան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը մանկունյացիների կազմում մասնակցել է 38 հանդիպման և բաց թողել 28 գոլ:

Նախորդ հոդվածը‘Չավին շուտով կավարտի ֆուտբոլային կարիերան’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսսի․ «Չգիտեմ՝ երբ կհեռանամ ֆուտբոլից»’