‘Դե Խեան համաձայնության է եկել «Ման. Յունայթեդ»-ի հետ ‘

1451

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան առաջիկա տարիների ընթացքում նույնպես կշարունակի պաշտպանել մանկունյացիների գույները: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը համաձայնության է եկել «կարմիր սատանաներ»-ի հետ նոր համաձայնագրի հարցում: Սպավում է, որ մոտ ժամանակներս խաղացողը հնգամյա պայմանագիր կկնքի թիմի հետ:

Հարկ է նշել, որ Դե Խեան անգլիական ակումբում հանդես է գալիս 2011 թվականից և «ՄՅՈՒ»-ի կազմում նվաճել է 7 տիտղոս:

Հիշեցնենք, որ երիտասարդ խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Գրանիտ Ջական երկարաձգեց պայմանագրի ժամկետը’
Հաջորդ հոդվածը‘«Նապոլի»-ն ցանկանում է պայմանագիր կնքել Կեյլոր Նավասի հետ’