‘
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մոտ է գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ ակումբի հետ համաձայնության հասնելուն: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ դարպասապահի հետ պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնապես կհաղորդվի նախքան ԱԱ-2018-ի մեկնարկը:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառ, իսկ շաբաթական աշխատավարձը կկազմի 350 հազար ֆունտ:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը մասնակցել է ԱՊԼ-ի 31 հանդիպման:
‘