‘
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան ակումբի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում գովասանքով է խոսել Զլատան Իբրահիմովիչի մասին և նշել է, որ թիմի բոլոր նորեկները հարմարվել են ակումբին։
-Հիանալի է, որ Զլատանն արդեն մեզ հետ է։ Բոլորն էլ գիտեն, որ նա թոփ-խաղացող է։ Կարծում եմ՝ նա շատ արագ է հարմարվում։ Թվում է՝ նա, Հենրիխ Մխիթարյանն ու Էրիկ Բային «Մանչեսթեր Յունայթեդում» երկար տարիներ են անցկացրել։ Նրանք շատ լավ են խաղում, հիանալի աշխատում են մարզումների ժամանակ։ Ակումբը հրաշալի ֆուտբոլիստների է ձեռք բերել։
Մեզ համար հավելյալ մոտիվացիա է, որ Զլատանը հնարավորինս արագ մարզավիճակ ձեռք բերելու համար մարզվում է մեզ հետ։ Մրցաշրջանի առաջին՝ «Լեսթեր Սիթիի» դեմ պաշտոնական խաղում բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները պատրաստ կլինեն,-ասել է իսպանացի դարպասապահը։
‘