‘
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան իր կարծիքն է հայտնել Իտալիայի թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին:
Իսպանիայի և Իտալիայի հավաքականները հունիսի 27-ին դիմակայություն են անցկացնելու Եվրոպայի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում:
«Երկար ժամանակ է հետևում եմ Բուֆոնի խաղին: Նա իտալական ֆուտբոլի կենդանի լեգնեդն է: Կարծում եմ` իատալացիների դեմ խաղում մենք կկարողանանք պատմություն կերտել: Խորվաթիայի ընտրանու դեմ խաղից հետո շատ ենք աշխատել` սխալներն ուղղելու համար»,- Football Italia-ն մեջբերում է Դե Խեայի խոսքերը:
‘