‘Դե Խեա. Կասիլյասն աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է’

970

Ուրախ եմ, որ ստացա խաղաժամանակ եւ ցուցադրեցի լավ խաղ, ասել է Իսպանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան, որը 90 րոպե է անցկացրել Իտալիայի հետ ընկերական խաղում (1:1):

«Կասիլյասի հետ հավաքականում առողջ մրցակցության մեջ ենք: Մարզիչն է որոշում՝ ում վստահել: Մենք խոսում ենք Իսպանիայի եւ համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկի մասին: Ես հավաքականում եմ, որպեսզի ցուցադրեմ իմ լավագույն որակները»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է Marca- ն:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել էր, որ «Պորտուում» ոչ հաջող մրցաշրջան անցկացնող Կասիլյասը Եվրո-2016-ի ժամանակ կլինի հավաքականի պահեստային դարպասապահը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում վստահեցնում են՝ Եվրո-2016-ի ժամանակ կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն պատմել է՝ ինչ է անելու կարիերան ավարտելուց հետո’