‘
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Տոտենհեմի» հետ տնային խաղի սպսելիքներից՝ ընդգծելով արագ գոլի կարևորությունը:
««Տոտենհեմի» հետ խաղում առաջին գոլը շատ կարևոր կլինի, այն կարող է դառնալ վճռորոշ: Եթե մեզ դա հաջողվի, ապա կկարողանանք փորձել գերիշխել խաղում, որը խոստանում է շատ լարված լինել:
«Մանչեսթեր Յունայթեդը» խաղալու է տանը, իր երկրպագուների առաջ, և մենք չենք կարող մեզ պարտություն թույլ տալ: Պետք է հաղթել, որ ամրապնդվենք մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Հուսանք, որ մեզ դա կհաջողվի:
«Տոտենհեմը» լավ դարպասապահ ունի՝ բազմամյա փորձով ինչպես Ֆրանսիայի հավաքականում, այնպես էլ ակումբում: Նա գերազանց դարպասապահ է», — Դե Խեայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ» խաղը կկայանա հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 15:30-ին:
‘