‘
«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է «Բարսելոնայի» նախկին խաղացող Վիկտոր Վալդեսի՝ «Մանկունյացիների» հետ պայմանագրի կնքման մասին։ Երիտասարդ դարպասապահն ասել է, որ Վալդեսի փորձը կօգնի «Ման. Յունայթեդին»։
«Մրցակցությունը միշտ լավ է։ Առնվազն ակումբի համար։ Ինչպես էլ մոտենանք՝ «Մանչեսթր Յունայթեդը» հաղթող դուրս կգա։ Լուի վան Գալը ձեռք է բերել ֆուտբոլիստի, ում հետ հեշտ է աշխատելը, և ես դա հարգում եմ։
Վալդեսի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ։ Մենք ընկերներ ենք, հայրենակիցներ, և միմյանց վատը չենք ցանկանում։ Այն պահից, ինչ նա միացել է ակումբին, մարզումներն ավելի հետաքրքիր են դարձել։ Ես չեմ պատրաստվում զիջել տեղս դարպասի մոտ, բայց ճիշտ հասկացեք ինձ, նա կարող է օգնել մեզ։ Այդ դարպասապահի հարուստ փորձն անհնար է անտեսել։ Նա հոյակապ է, և ես պատրաստ եմ վիճաբանության մեջ մտնել յուրաքանչյուրի հետ, ով հակառակը կպնդի,-հայտարարել է դե Խեան «The Guardian»-ին։
‘