‘
Նյու Յորքում Ռոբերտ դե Նիրոյի ռեստորանում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել, որը նման է եղել պայթուցիկով ծանրոցի: Կասկածելի փաթեթը Tribeca Grill է տարվել հինգշաբթի առավոտյան, երբ ռեստորանում այցելուներ չեն եղել:
Սա արդեն իններորդ կասկածելի ծանրոցն է, որ հայտնաբերվել է վերջին երկու օրերին: Նույնպիսի ծանրոցներ ստացել էին Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, CNN հեռուստաալիքը և նախագահ Թրամփի ընդդիմախոսները, այդ թվում՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, նախկին պետքատուղար և նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը, ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրենոնը, որը Թրամփին մեղադրում էր Ռուսաստանի հետ կապերի մեջ:
Երկրի ղեկավարին քննադատողների շարքում է համարվում նաև դերասան Ռոբերտո դե Նիրոն, որին պատկանում է հիշյալ ռեստորանը Նյու Յորքում:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն վտանգավոր փաթեթների առաքումն անվանել է ահաբեկչական գործողություն, որն իրականացվում է ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախապատրաստման շրջանում: Ոստիկանությունն առայժմ չի հաղորդում, թե ով և ինչ նպատակով կարող է ուղարկած լինել այդ ծանրոցները:
Փոխանցում է euronews-ը:
‘