‘Դե ռադ եղեք դեպի «ապահով Հայաստան». Մամուլ’

1317

Երեկ «Հայկական ժամանակի» խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցներից այն մասին, որ կեսօրից հետո ոստիկանները մի քանի տասնյակ մեքենաներով մոտեցել են դպրոցներին և բարձր տարիքի տղա աշակերտների նկատմամբ կոպիտ վերաբերմունք են ցույց տվել: Օրինակ, Գեղարվեստի դպրոցի մոտ տեսախցիկներով ռեժիսուրայի դաս անցկացնող աշակերտներին շրջապատել են երեք մեքենաներով nuտիկաններ:

«Նրանք շատ կոպիտ, հայհոյախառը արտահայտություններով մեզ ստիպեցին նստել իրենց մեքենաները, վեցրեցին մեր խցիկները, պահանջեցին ցույց տալ նկարահանած կադրերը, ապա «չիպերը» հանեցին ու այդ ընթացքում չափազանց կոպիտ էին խոսում մեզ հետ: Նրանք մեզ բաց թողեցին միայն այն բանից հետո, երբ դպրոցից դուրս եկավ մեր տնօրենը…: Ոստիկաններին պատկանող մեքենաներից մեկը վրացական համարներով սև «Մերսեդես» էր, մյուսը «Ժիգուլի»՝ 150 ՈՍ 02 պետհամարանիշով…»,- պատմեց մի աշակերտ:

Դպրոցի տնօրեն Լուսինե Մանուկյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ երեխաներին մեքենաներից իջեցրել են միայն իր գալուց հետո: Երեխաները մեզ պատմեցին, որ մեքենաներից իջեցնելիս՝ ոստիկանները իրենց ասել են. «Դե ռադ եղեք դասարան»: Մոտավորապես այսպիսի դեպքեր են գրանցվել նաև այլ դպրոցների մոտ:

Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանությունում «ՀԺ» թղթակցի հետ զրույցում բնականաբար հերքել են, որ նման բան է տեղի ունեցել:

Թե ո՞րն է ոստիկանների «գազազելու» պատճառը, հաստատապես հայտնի չէ, սակայն անցած գիշեր այդ համայնքում պատերին հայտնվել են «Անսերժ Հայաստան», «Դու դեռ ֆեյսբուքո՞ւմ ես, դո՛ւրս արի փողոց» և նմանատիպ այլ շատ «վտանգավոր» գրվածքեր: Երեխաներին հետապնդելով` չզբաղված մյուս ոստիկանները ամբողջ օրը շուշաթղթել կամ սև ներկով ներկել են այդ բոլոր գրվածքները:

Նախորդ հոդվածը‘Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը ուշագրավ բացահայտումներ է արել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’