‘Դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է մահացել’

1916

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը’
Հաջորդ հոդվածը‘Բեռնարդը ապշեցրել է «Վեստ Հեմին» իր պահանջներով’