Դժբախտ պատահար Իսակովի պողոտայում

695

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում․ երեխան մնացել է փլատակների տակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 52/5 հասցեում՝ ավտոտնակների մոտակայքում, երկաթբետոնե կառուցատարը շրջվել է քաղաքացի Է․ Ե․-ի (ծնված 2012 թ․) վրա, երեխան մահացել է։

Փրկարարներն Է․ Ե․-ի դին դուրս են բերել երկաթբետոնե կառուցատարի տակից։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Նախորդ հոդվածըԱԱ. Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց մեկ ոսկե մեդալով
Հաջորդ հոդվածըԻնքնաթիռի աղետ Թաթարստանում