‘Դժբախտ պատահար «Նաիրիտում». Մամուլ’

900

Երեկ «Նաիրիտ» ՓԲԸ-ում դժբախտ պատահար է գրանցվել: Ծառից վայր է ընկել և տեղում մահացել գործարանի աշխատակից, 50-ամյա Լևոն Խաչատրյանը: Երիտասարդ կին ուներ և երեխաներ, գրում է «Հրապարակը»:

Բանվորներից մեկը պատմել է, որ Լևոն Խաչատրյանը գլխով դիպել է քարին և գլխուղեղի վնասվածք ստացել: «Նաիրիտ» գործարանի տարածքում թթի ծառեր շատ կան, և աշխատողներն այս սեզոնին հաճախ էին թութ քաղում ու տուն տանում:

«Նաիրիտ» ՓԲԸ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը հաստատեց ողբերգական լուրը: Նա ասաց, որ նման դեպքերում «Նաիրիտի» արհմիությունն օգնում է հանգուցյալի ընտանիքին, և հավանաբար այս անգամ ևս աջակցություն կցուցաբերվի:

Նախորդ հոդվածը‘Վարչապետը ուղիղ Չեխիա է մեկնել, թե «չերեզ» Կիպրո՞ս. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 6-ին սպասվող իրադարձությունները’