‘ԴԺՀ ղեկավարը հրամանագիր է պատրաստում ՝ այլևս գերի չվերցնել’

941

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Դոնեցկում ավտոբուսի կանգառի գնդակոծությունից հետո մտադիր է հրամանագիր ստորագրել՝ այլևս գերիներ չվերցնելու վերաբերյալ:

 «Այդ ողբերգությունից հետո ես կկարգադրեմ այլևս գերի չվերցնել: Մեզ փոխանակումներ պետք չեն»,- հայտարարել է Զախարչենկոն՝ ըստ Դոնեցկի լուրերի գործակալության:

Դոնեցկի ղեկավարը ավտոբուսի կանգառի գնդակոծման պատասխանատվությունը դրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռշենկոյի վրա: «Այդ մարդկանց մահը ձեր խղճին է, քանի որ դուք եք հրաման տվել զինվորականներին՝ գնդակոծել մեր քաղաքները, ու հիմա էլ սպանում եք մեր երեխաներին ու ծերերին»,- Պոռոշենկոյին է դիմել նա:

Ավտոբուսի կանգառի գնդակոծության արդյունքում, Դոնցկի ժողովրդական հանրապետության ԱԻՆ-ի հրապարակած տվյալներով՝ զոհվել է ութ մարդ, 17-ը վիրավորվել են: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Տավուշի դիրքերում մարտեր սադրած հակառակորդի ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է’
Հաջորդ հոդվածը‘Բուքմեյքերներ. Ո՞վ կգրավի Ռոնալդուի սիրտը ‘