ԴԺՀ–ն ԿԺԴՀ-ից ստացել է հանրապետությունը ճանաչելու փաստաթղթերը

430

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը Մոսկվայում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի դեսպանատնից ստացել է Փհենյանի կողմից հանրապետությունը ճանաչելու փաստաթղթերը, հայտարարել են դիվանագիտական առաքելությունում։

Ավելի վաղ Մոսկվայում Հյուսիսային Կորեայի դեսպանատանը РИА Новости-ին հայտնել են, որ ճանաչել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։ Հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությունն ավելի ուշ հաղորդել է, որ ԿԺԴՀ-ն մտադիր է զարգացնել պետական հարաբերությունները ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի հետ՝  ինքնիշխանության, խաղաղության և բարեկամության գաղափարների հիման վրա։

Ի պատասխան ԿԺԴՀ-ի որոշման՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է Փհենյանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու, քաղաքական և տնտեսական շփումները դադարեցնելու մասին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊաշտոնապես հայտարարվել է նախագահի հրաժարականի մասին
Հաջորդ հոդվածըՇՀԿ-ն Բելառուսից անդամակցության դիմում է ստացել