‘ԴԺՀ-ն հայտարարել է ծանր սպառազինությունը դուրս բերելու մասին’

677

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները հայտարարել են փետրվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ին, շփման գծից ծանր սպառազինությունը դուրս բերելու մեկնարկը: Այդ մասին РИА Новости-ին հաղորդել է աշխարհազորի կորպուսի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը: Նրա խոսքով՝ ծրագրված է, որ մեկ օրվա ընթացքում դուրս կբերվի 96 միավոր տեխնիկա: Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը նախատեսված է երկու շաբաթվա համար, սկսած փետրվարի 22-ից, ինչպես նախատեսվել է մինսկյան արձանագրությամբ,- նշել է Բասուրինը: Վերջինս, սակայն, դժվարացել է պատասխանել, թե արդյոք ուկրաինական կողմը նույնպես սկսել է տեղափոխել ռազմական տեխնիկան:

Փետրվարի 21-ին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին ստորագրել են շփման գծից ծանր տեխնիկան դուրս բերելու վերաբերյալ պլանը, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ավստրալիան անհանգստացած է փախստականների ճամբարներում բռնությունների դեպքերից’
Հաջորդ հոդվածը‘Ախթալայում նոր պոչամբարի ծրագրերը հարուցում են բնապահպանների և գյուղացիների դժգոհությունը ‘