‘ԴԺՀ վարչապետ. Աշխարհազորայինների շարքերում 3-4 հազար ռուսաստանցի կամավորներ կան’

896

Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ աշխարհազորայինների շարքերում մոտավորապես 3-4 հազար կամավորներ կան Ռուսաստանից: «Նրանցից շատերն արդեն գնացել են, բայց մեծ մասը մնում է»,- տեղեկացրել է Զախարչենկոն իր ուղերձում, որը հեռարձակել է  «Россия-24» հեռուստատեսությունը:

«Կիևն ու Արևմուտքը կրկնում են ռուսաստանյան ռազմական ներխուժման մասին, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն այն պարտությունները, որ ուկրաինական բանակը կրում է արդեն ամիսներ շարունակ: Մենք երբեք չենք էլ թաքցրել, որ աշխարհազորայինների շարքերում կան շատ ռուսաստանցիներ, և առանց նրանց օգնության՝ մեզ համար շատ դժվար կլիներ կռվել: Մեր շարքերում կռվում են նաև գործող զինվորականներ, որոնք արձակուրդի փոխարեն՝ եկել են մեզ մոտ ու մարտնչում են հանուն մեր ազատության: Դա միայն ռուսներին է հատուկ»,- ասել է ԴԺՀ վարչապետը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի կամավորների շարքերում ևս կան զոհվածներ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մերկել. Ի՞նչ գործ ունեն ռուսաստանցի զինվորականները Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Այս տարվա ընթացքում Վիկտոր Վալդեսը կունենա իր ակումբը’