‘Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը , Սոթք — Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները’

685

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը , Սոթք — Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:

Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

 

Նախորդ հոդվածը‘Հունաստանի առաջնությունը կվերսկսվի, սակայն առանց հանդիսականների’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը ներողություն է խնդրել Սուարեսից’