‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’

942

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ և Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Նախորդ հոդվածը‘ Ռիբերին բաց կթողնի «Բորուսիայի» հետ հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Պիկե. «Չէի ցանկանա, որ Ալվեշը հեռանա «Բարսելոնայից»»’