‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:’

839

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում  անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մառախուղ:

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Նախորդ հոդվածը‘Իսպանիան ու Պորտուգալիան ցանկանում են միավորել ֆուտբոլային առաջնությունները’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի ֆանատները նույնպես սուլել են լռության րոպեի ժամանակ’