‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը’

714

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ավտոճանապարհների, Սպիտակի ոլորանների հատվածը, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Իրականացվում են ճանապարհահների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
  

Նախորդ հոդվածը‘Մանդելայի ամենահայտնի ասույթները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’