‘Դիբալան նախընտրում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում’

1849

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան, հնարավոր է, առաջիկայում փոխի ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «ծեր սինյորա»-ից: 

Հաղորդվում է, որ Դիբալան նախընտրում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:

Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ խաղացողը «Յուվե»-ի կազմում մասնակցել է ընդամենը 3 հանդիպման: 

Նախորդ հոդվածը‘Փաշինյանն այցելել է դիրքեր’
Հաջորդ հոդվածը‘Շքեղ ռեստորանում Մադուրոյի ճաշելը Վենեսուելայում զայրույթի ալիք է բարձրացրել’