‘
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին» և ՊՍԺ-ին: Այս մասին տեղեկացնում է «calciomercato»-ն:
Նշվում է, որ «Ռեալն» ու ՊՍԺ-ն դիտարկում են Դիբալան որպես Նեյմարի ալտերնատիվ տարբերակ: Վերջինս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել փարիզյան ակումբը:
«Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել արգենտինացի հարձակվողից միայն բավարար գումարի դիմաց:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիբալան դարձել է 21 գոլի հեղինակ:
‘