‘Դիդյե Դեշամ. Դեռ ժամանակը չէ Բենզեմային հրավիրելու’

2101

Վերջերս Դեշամը հրապարակել է հավաքականի կազմը՝ Իտալիայի և Բելոռուսիայի հետ խաղերում, որտեղ նշված չէր Քարիմ Բենզեմայի անունը։ Հիշեցնենք, որ դեռ անցած տարի Քարիմը դուրս մնաց հավաքականից՝ «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի հետ կոնֆլիկտի պատճառով։

Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը մամուլի ասուլիսին հայտարարեց, թե Բենզեմային թույլատրված է ընդգրկվել հավաքականում, բայց հարկ չկա հիմա նրան հրավիրել։

«Բենզեմային կարելի է հրավիրել։ Ես նրան Եվրո չհրավիրեցի։ Բայց հիմա ես եմ որոշում. հրավիրե՞լ, թե՝ ոչ։ Բենզեմայի վերաբերյալ տարբեր հայտարարություններ կան։ Ասում են՝ թե նա զիջել է ռասիստներին։ Բայց դա չի խանգարում նրան վերադառնալ հավաքական։ Այսօր ես Քարիմին չհրավիրեցի հավաքական, որովհետև դրա ժամանակը չէ»,- նշել է մարզիչը։

Նախորդ հոդվածը‘Այս ամառ ԱՊԼ ակումբների ծախսերը կազմել են 880 մլն ֆունտ’
Հաջորդ հոդվածը‘Շարապովան Ռուսաստանի ամենահարուստ 25 կանանց թվում է’