‘Դիդյե Դեշամ. «Պլատինիի ավանդը մեծ է եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլում»’

896

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն իր աջակցությունն է հայտնել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին:

Հիշեցնենք, որ Պլատինին կասկածվում է Զեպ Բլատերի հետ միասին ֆինանսական խարդախություններ ու մեքենայացումներ կատարելու հարցում:

«Ես անձամբ ճանաչում եմ Միշել Պլատինիին ու վստահում եմ նրան: Նա մեծ ավանդ ունի եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի զարգացման գործում: Հուսով եմ՝ բոլոր հարցերը կլուծվեն հօգուտ նրա»,- «Telefoot»-ը փոխանցում է Դեշամի խոսքը:

Նախորդ հոդվածը‘Ջորդան Հենդերսոն. «Կլոպն ապրում է ֆուտբոլով»’
Հաջորդ հոդվածը‘«Յունայթեդ»-ն այլևս հույսեր չի կապում Վան Գալի հետ’