‘Դիդյե Դրոգբային Ստամբուլի օդանավակայանում դիմավորել է 15 հազար երկրպագու’

673

Թուրքական «Գալաթասարայում» իր մրցելույթները սկսելու համար կոտ-դ՛իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան ժամանել է Ստամբուլ:

Հանրահայտ ֆուտբոլիստին դիմավորելու համար Ստամբուլի օդանավակայան են եկել ակումբի 15 հազար երկրպագու:

Ամենայն հավանականությամբ, Դրոգբան «Գալաթասարայի» կազմում իր նորամուտը կնշի արդեն վաղը՝ «Անթալյասպորի» հետ: Ուշագրավ է, որ այս հանդիպումը ոչ միայն տուրի, այլ նաեւ Թուրքիայի առաջնության երկրորդ խաղաշրջանի կենտրոնական խաղն է: «Գալաթասարայը» այս պահին 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղում «Անթալյասպորն» է՝ 33 միավոր:

Իսկ Չեմպիոնների լիգայում «Գալաթասարայը» 1/8 եզրափակիչում փետրվարի 20-ին սեփական հարկի տակ կընդունի գերմանական «Շալկեին»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ հինգ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Բաշար Ասադը փոփոխություններ է կատարել կառավարության կազմում’