‘
Իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան, որը հունվարի 29-ին տեղափոխվել է թուրքական «Գալաթասարայ», մեկնաբանել է այդ տրանսֆերը:
«Թուրքիայի 18-ակի չեմպիոն «Գալաթասարայը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ: Դա ինձ համար առանձնահատուկ մրցաշար է: Այնտեղ մենք կխաղանք «Շալկեի» հետ:
Ստամբուլում ինձ հետաքրքիր արկածներ են սպասում: Չեմ համբերում, թե երբ պետք է ինձ համար պետք է բացահայտեմ այդ պատմական ակումբը եւ նրա երկրպագուներին, որոնք հայտնի են իրենց անհավանական աջակցությամբ: Սա իմ համար նոր մարտահրավեր է»,- Դրոգբայի խոսքն է մեջբերում ֆուտբոլիստի պաշտոնական կայքը:
Նշենք, որ 34-ամյա Դրոգբան թուրքական ակումբի հետ 1,5 տարվա պայմանագիր է կնքել:
‘