‘Դիեգո Գոդինը «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Ինտեր»’

451

Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինը ազատ գործակալի կարգավիճակում համալրեց Միլանի «Ինտերը», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Գոդինը 2010 թվականից հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Եվրոպայի լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր։

2019թ․ մարտի 25-ին Գոդինը 126-րդ հանդիպումն անցկացրեց Ուրուգվայի հավաքականում՝ դառնալով ռեկորդակիր ազգային թիմում խաղերի քանակով։

Նախորդ հոդվածը‘ԵԽ-2019․ Հայաստանը 5 ոսկե մեդալով 11-րդն է’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» կիսապաշտպանը վերադարձավ «Սելտա»’