‘Դիեգո Լոպես. «Երբ «Ռեալում» ես և Կասիլյասնն էինք, իրավիճակը նորմալ էր»’

699

«Միլանի» դարպասապահ Դիեգո Լոպեսը պատմել է, որ որոշել է հեռանալ «Ռեալից» այն ժամանակ, երբ ակումբի ղեկավարությունը ձեռք է բերել Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը:

«Երբ «Ռեալում» ես և Կասիլյասնն էինք, իրավիճակը նորմալ էր: Սակայն, երբ ակումբը գնեց Նավասի տրանսֆերը, ես հասկացա` դրությունս վատացել է: Զրուցեցի Անչելոտիի և նրա օգնականներից մեկի հետ: Նրանք ինձ օգնեցին «Միլան» տեղափոխվելու որոշում ընդունել` ակումբի մասին շատ լավ բաներ պատմելով: Այս տեղափոխությունն ինձ համար, իսկապես, հեռանկարային է»,-Լոպեսի խոսքը մեջբերված է Tuttosport-ից:

Հիշեցնենք, որ Դիեգո Լոպեսը «Ռեալ» է տեղափոխվել 2012-13թթ. մրցաշրջանի ընթացքում, երբ ձեռքի վնասվածք ստացավ Իկեր Կասիլյասը: Այն ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին այնքան դուր եկավ Լոպեսի խաղը, որ Կասիլյասի ապաքինումից հետո վերջինիս թողեց պահեստայինների նստարանին:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանների ծեծի և ՔԿՀ աշխատակիցների անմարդկային վերաբերմունքի պատճառով քաղաքացին մահացել է. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Օբաման ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրենքը’