‘Դիեգո Կոստան ընդգրկվեց Դել Բոսկեի հայտացուցակում’

683

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է Հասարակածային Գվինեայի և Հարավային Աֆրիկայի հավաքականների դեմ ընկերական խաղերին հրավիրված ֆուտբոլիստների հայտացուցակը, որում առաջին անգամ ընդգրկվել է ազգությամբ բրազիլացի Դիեգո Կոստան: Վնասվածքներ ունեն Միչուն, Սիլվան և Խորդի Ալբան: Երկարատև դադարից հետո հրավիրվել են Ալոնսոն, Վիլյան և Խավի Մարտինեսը: Դել Բոսկեն որոշել է հանգստի հնարավորություն տալ Չավիին և Պիկեին:

Դարպասապահներ. Կասիլյաս, Վալդես և Ռեյնա:

Պաշտպաններ. Արբելոա, Խուանֆրան, Սերխիո Ռամոս, Ալբիոլ, Ինիգո Մարտինես, Մոնրեալ և Ալբերտո Մորենո:

Կիսապաշտպաններ. Խավի Մարտինես, Բուսկետս, Ալոնսո, Կոկե, Ինյեստա, Կասորլա, Սեսկ, Նավաս, և Մատա:

Հարձակվողներ. Դիեգո Կոստա, Նեգրեդո, Վիլյա և Պեդրո:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է. Վաղը կորոշվի՝ նրան կալանավորո՞ւմ են, թե՞…’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բոլոր դժբախտությունները մեկ անուն ունեն’