‘Դիեգո Կոստան կխաղա Իսպանիայի ազգային հավաքականում’

737

Մադրիդի «Ատլետիկոյի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան նամակ է գրել, որում հաստատել է, որ հրաժարվում է Բրազիլիայի հավաքականի հրավերից և ցանկանում է ելույթ ունենալ Իսպանիայի ընտրանու կազմում: Փաստաթուղթն արդեն հաստատվել է նոտարի կողմից և մոտ օրերս ուղարկվելու է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Հիշեցնենք, որ 2013 թվականի գարնանը Դիեգո Կոստան Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է Ռուսաստանի և Իտալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումներին, ինչը, ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ չի խանգարում նրան հանդես գալ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում:

Նախորդ հոդվածը‘Կենտրոնում վաղը ջուր չի լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Խոսրով Հարությունյան. Հայաստանում ռուսերենով քննարկումները օրինաչափ են’